Wednesday, January 18, 2012

Միջուկային Իրանը վտանգ է ներկայացնում Իսրայելի գոյատևման համար

Իսրայելի ռազմական բարձրաստիճան պաշտոնյան այսօր ասել է, որ միջուկային Իրանը կարող է Իսրայելի համար դժվարացնել իր թշնամիների դեմ գործելը: Գեներալ Ամիր Էշելն ասել է, որ եթե Թեհրանը ստեղծի միջուկային զենք, դա կարող է Իսրայելին հետ պահել Լիբանանում և Գազայում Իրանի կողմից պաշտպանվող իսլամիստական խմբերի դեմ պայքարելուց: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Էշելն ասել է, որ եթե իրենք ստիպված լինեն գնալ ռազմական գործողությունների, Իրանի միջուկային զենք ունենալու դեպքում ամեն ինչ արդեն այլ կլինի: Նա նաև զգուշացրել է, որ միջուկային զենքով զինված Իրանն ատոմային զենքի արշավ կսկսի ամբողջ տարածաշրջանում, որը կառաջացնի «համաշխարհային միջուկային ջունգլի»: Իսրայելը տարիներ շարունակ աշխարհին զգուշացրել է, որ Իրանին չպետք է թույլատրվի զարգացնել տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր է միջուկային զենք ստեղծել: Իսրայելն անհանգստանում է, որ Իրանը կարող է վտանգ ներակայացնել երկրի գոյատևման համար, և ասել էր, թե հնարավոր է, որ ռազմական գործողություն սկսի Իրանի դեմ, եթե միջազգային պատժամիջոցները չկարողանան դադարեցնել Թեհրանի միջուկային ծրագիրը:

No comments: