Wednesday, January 18, 2012

Թուրքիային պետք է հանել ՆԱՏՕ–ի կազմից. ԱՄՆ նախագահի թեկնածու

Tert.am. 17-1-2012- Թուրքիային անհապաղ պետք է հանել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմից և դադարեցնել ԱՄՆ բյուջեից այդ երկրին հատկացվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին, ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, հայտարարել է Տեխասի (ԱՄՆ) նահանգապետ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ռիկ Փերին։ Ամերիկյան Fox News հեռուսատաալիքի հետ զրույցում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Փերին քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ նրանց իսլամիստ–ահաբեկիչ անվանելով։ «Ակնհայտ է, որ երբ երկիրը ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնց շատերը որպես իսլամիստ ահաբեկիչներ են ընկալում, և երբ նման քաղաքականությունը սեփական քաղաքացիների դեմ է ուղղված, ապա դա նշանակում է, որ եկել է ոչ միայն ՆԱՏՕ–ին այդ երկրի անդամակցությունը հարցականի տակ դնելու, այլև այդ երկրին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնութունը դադարեցնելու ժամանակը»,–ասել է նահանգապետը։ Փերին հավելել է, որ լավ ծանոթ է Թուրքիային. «Ես այդ երկրում զինվորական ծառայություն եմ անցել։ Թուրքիան մեր դաշնակիցն էր, այն, սակայն, այլևս այնպիսին չէ, ինչպիսին որ 1970–ական թվականներին էր»,–ասել է նա։

No comments: