Wednesday, January 18, 2012

Ստամբուլահայ աշակերտները թուրք նախարարին կուղարկեն դասագրքերի հակահայկական արտահայտությունները

News.am. 18-1-20122- Ստամբուլի Փանգալթը հայկական մասնավոր դպրոցի (Մխիթարյան միաբանության կողմից ստեղծված վարժարան) աշակերտները Ստամբուլի մյուս հայկական դպրոցների աշակերտների հետ համատեղ դասագրքերից հանում են հայերի դեմ ատելություն եւ թշնամություն սերմանող արտահայտությունները, որոնք կներկայացվեն Թուրքիայի ազգային կրթության նախարարին։ Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Փանգալթը դպրոցի տնօրեն Գարեգին Բարսամյանը նշել է, թե իրենց անհանգստացնում է, որ թուրքական դասագրքերում հայերին սխալ ներկայացնող խնդիր կա։ «Դասագրքերում հայերի մասին կարդացող անձիք հայերին կսկսեն թշնամի համարել։ Այս խնդրի հետ կապված մեր դպրոցի աշակերտներն իրենց անհանգստություն են հայտնել Թուրքիայի ազգային կրթության նախարարին, ով աշակերտներին հանձնարարել է դասագրքերից հանել եւ իրեն ուղարկել հակահայկական արտահայտությունները։ Աշակերտներն արդեն զբաղվում են եւ շուտով դրանք կուղարկեն նախարարին»,-ասել է Բարսամյանը։ Նշենք, որ Փանգալթը հայկական դպրոցի աշակերտները Թուրքիայի ազգային կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին իրենց անհանգստությունը դպրոցական դասագրքերում առկա հակահայկական արտահայտությունների վերավերյալ՝ շեշտելով, որ լավ կլինի եթե դրանք հանվեն։ Նախարարն էլ հանձնարարել է աշակերտներին՝ դասագրքերից հանել եւ իրեն ուղարկել հակահայկական արտահայտությունները։

No comments: