News.am. 4-1-2012- Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը միանգամայն իրական է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլոժիայի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով, Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրները լուծումներ չեն գտնում, դրանց լուծման ուղիներ չեն երեւում, ոչ ոք չի զբաղվում այդ ճանապարհների փնտրմամբ:«Առաջիկա տարվա կանխատեսումը բավական հոռետեսական է: Դա վերաբերվում է Աբխազիային եւ Հարավային Օսիային, Վրաստանի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերություններին, եւ Ադրբեջանում իսլամի դիրքերի ամրապնդմանը, հայ-թուրքական գործընթացում առաջընթացի բացակայությանը, ու Իրանին ռազմական հարված հասցնելուն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում լարվածության աճին»,-նկատել է զրուցակիցը: Մասնավորապես, Սկակովի կարծիքով, կարիք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալել:
«Հակամարտող կողմերը պատրաստ չեն կոմպրոմիսների, միջնորդները ի վիճակի չեն եւ չեն ցանկանում հրահրել նրանց այդ կոմպրոմիսների փնտրտուքին: Ադրբեջանը միանշանակ խաղադրույք է կատարում հարցի ռազմական լուծման վրա, եւ այդ ընտրությունը ունի իր տրամաբանությունը: Բաքուն համոզված է, որ Մոսկվան չի միջամտի հակամարտությանը: Եթե Հայաստանը միջամտի հակամարտությանը, այդ միջամտությունը կդիտարկվի որպես ագրեսիա»,-կարծում է քաղաքագետը: Սկակովի կարծիքով, դեռեւս Բաքվին կանգնեցնում է այն հանգամանքը, որ բլիցկրիգը անհավանական է, բայց սեփական ուժերի հանդեպ վստահությունը անդադար աճում է:
«Առաջիկա տարում տարածաշրջանի համար մյուս խոշոր վտանգը Իրանի նկատմամբ ամերիկա-իսրայելական հարվածի հավանականությունն է: Այդ դեպքում հնարավոր է պայթյուն ամբողջ տարածաշրջանում` ներառելով նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին»,-ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, ինչ էլ որ ասի պաշտոնական Թեհրանը, այնուամենայնիվ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել, ու դրա հետ չեն կարող համաձայնվել ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան:
«Իրանը ներսից պայթեցնելու փորձը անհաջող էր, մնում է միակ ճանապարհը` ռազմական հարվածը: Հարց է, թե դա երբ կլինի 2012-ին, թե ավելի ուշ: Բայց դա աղետալի կլինի տարածաշրջանի համար»,-նշել է Ալեքսանդր Սկակովը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment