Wednesday, January 4, 2012

Այսօր կամ առաջիկա երկու օրերին Էրդողանը ներողություն է խնդրելու

1in.am. 3-1-2012- Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրելու քուրդ մաքսանենգների սպանության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները, անօդաչու թռչող սարքերից ստանալով հետախուզական տվյալներ, թե հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում կենտրոնացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների խումբը, ավիահարված էին հասցրել։
Արդյունքում, զոհվել էր 35 մարդ, որոնք ոչ թե PKK-ի զինյալներ էին, այլ՝ մաքսանենգ ճանապարհով Իրաքից մազութ ներկրող քուրդ քաղաքացիներ։ Նշվում է, որ այսօր կամ առաջիկա երկու օրերին Էրդողանը ներողություն է խնդրելու այս կապակցությամբ՝ ընդունելով, որ թուրքական հետախուզությունը սխալվել է այդ հարցում։
Իսկ ահա Թուրքիայի կառավարության երեկվա նիստում փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ավիահարվածի արդյունքում զոհված 35 քրդերի հարազատները կստանան համապատասխան փոխհատուցում։

No comments: