News.am. 6-1-2012- Ստամբուլի դատարանը ժամանակավորապես փրկեց «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը: Թուրքական Hürriyet թերթը գրում է, որ դատարանը վճիռ է կայացրել` ժամանակավոր վետո դնելով հիվանդանոցի տարածքի օգտագործման վրա, մինչեւ դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը: Նշենք, որ խոսքը հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող տարածքի մասին է, որը 1985թ. պետությունը վերցրել եւ հանձնել է Զեյթինբուրնայի իշխանություններին:Կոստանդնուպոլսի պատրիարքարանի փաստաբան Ալի Էլբեյօղլուի խոսքով, շրջանի իշխանությունները մտադրվել էին 43 հազար 160 քառ.կմ-ի վրա մարզադաշտ կառուցել, բայց դատարանը արգելել է դա: Հիվանդանոցի բարեգործական հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի խոսքով, կառավարող կոսւակցությունը ժամանակին վերականգնել է արդարությունը այս հարցում, իսկ վարչապետ Էրդողանը հրաման է ստորագրել հիվանդանոցի իրավունքների վերականգնման մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment