Saturday, January 7, 2012

Մեդվեդևն ու Ահմադինեջադը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

Tert.am. 5-1-2012- Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադի և Դմիտրի Մեդվեդևի միջև: Նրանք քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային պնդիրներ և հատկապես իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:
Ռուսաստանի նախագահական լրատվական ծաայության փոխանցմամբ, Մեդվեդևը բարձր է գնահատել իրանական կողմի` Մոսկվայի վերջին նախաձեռնության աջակցությունը, որն ուղղված է միջազգային հանրության վստահության վերականգնմանը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ:
ՔՆնարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիայում իրավիճակն ու Կասպիցի ստատուսը:

No comments: