1in.am. 28-1-2012- Իրանի հարցում Հայաստանը պետք է շարունակի պահել իր չեզոքությունը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը` անդրադառնալով Իրանում տեղի ունեցող գործընթացներին և հնարավոր հետևանքներին:
Մհեր Բաղդասարյանը նշեց, որ բոլորը միակարծիք են, որ Հայաստանի համար լավագույն տարբերակն այս հարցում չեզոք դիրք գրավելն է: «Մեզ, որպես հարևան երկրի, ձեռնտու չէ միանալ Իրանի դեմ սպառնալիքներին: Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն»,- ասաց իրանագետը: Նրա կարծիքով Իրանի շուրջ ծավալվող զարգացումների արդյունքում կտուժի Եվրոպան: Իրանագետի համոզմամբ` նավթի գները Եվրոպայում կբարձրանան, ինչը անմիջական կազդի նաև Հայաստանում նավթի գների վրա:
Մհեր Բաղդասարյանի խոսքով` բացի որոշակիորեն տուժելուց, նաև օգուտներ կլինեն: «Կտուժենք այնքանով, որքանով Իրանը մեր հարևան երկիրն է, և նույն տարածաշրջանում ենք գտնվում: Մենք չպետք է սրենք հարաբերությունները, խնդիրներ ունենանք, քանի որ արդեն իսկ ունենք արցախյան հիմնահարց և տարածաշրջանում երկրորդ ապակայուն իրավիճակը չպետք է ստեղծենք»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ աֆրիկյան ու արաբական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել էր, որ եթե Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարեն ԵՄ շուկաներում իրանական նավթի փոխարինման մասին, ապա Իրանը դա կգնահատի որպես «ոչ բարեկամական քայլ»: Իսկ ավելի վաղ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել ԵՄ-ում «ծածկել» իրանական նավթի վրա բեռնարգելք դնելուց հետո ստեղծվելիք նավթային դեֆիցիտը:
Sunday, January 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment