ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել իսլամական հեղափոխության ռահվիրա Ալի Խամենեիին, որում նշված է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական գործողություններ կիրառել Իրանի նկատմամբ, սակայն Իրանը պետք է «միջուկային զենքի չտարածման» պայմաններն ընդունի, հակառակ դեպքում, ԱՄՆ-ն ստիպված է լինելու առավել կոշտ սանկցաներ կիրառել Իրանի դեմ, որոնք կհանգեցնեն իշխող վարչակարգի ապամոնտաժման: Ընդ որում, ԱՄՆ նախագահը Իրանի առաջնորդին հավաստիացնում է իր խորը հարգանքն իրանցի ժողովրդի եւ իրանական ղեկավարության հանդեպ, որը կրում է ողջ պատասխանատվությունը, չնայած, որ Օբաման ընդգծում է, որ ԱՄՆ-ն էլ պատասխանատու է համաշխարհային անվտանգության համար:
ԱՄՆ նախագահն Իրանի համար արել է այն ամենը, ինչ կարողացել է, եւ ավելին կարող է լինել միայն Իրանի հետ համատեղ Իսրայելին միջուկային հարված հասցնելը: Ներկայում, դա ամենակարեւոր քաղաքական հայտարարությունն է եւ, միեւնույն ժամանակ, ամենամեկնաբանվողն ու ամենավերծանվողը: Եվրոպան սառեց՝ սպասելով իր ցանկությանը՝ իրավիճակի կարգավորմանը, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն իր գինն է բարձրանցում՝ իրեն ներկայացնելով որպես Իրանի փրկիչ, որը հայտնվել է լիակատար ջախջախման շեմին: Օբամայի տվյալ նամակը գոհունակությամբ է ընդունվել ողջ աշխարհում, բացի Իսրայելից, եւ նույնիսկ ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամները նույնպես քիչ թե շատ բարենպաստ հանգուցալուծման հույսեր են զգացել: Եկել է բոլորի նահանջելու ժամանակը, եւ բոլորը նահանջում են եւ, իհարկե, նշանակում է Իրանի միջուկային ծրագրի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու սցենարի վերջնական փուլ:
Պետք է նշել, որ այդ սցենարը մեկ գործողություն ունի, որը ոչ մի կերպ չի ենթադրվում ամերիկացիների կողմից: Խոսքը Իրանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերություններում Թուրքիայի ցանկացած մասնակցության եւ միջնորդության բացառումն է: Թուրքիան հասկանում է, որ միջնորդական դերից հրաժարումը ԱՄՆ հետ պայմանավորվածության պայմաններից մեկն է թուրք-ամերիկյան հարաբերություններում առճակատման թուլացման հարցում:
Եվ այնուամենայնիվ, Թուրքիայի համար միջնորդական դերը Մերձավոր Արեւելքում էքսպանսիայի ընդլայնման ձախողված սցենարին վերադառնալու հնարավորություն է: ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ հաշտության ընդհանուր, սակայն առանց որոշակիացման պայման է դարձել Թուրքիայի հրաժարվելը տարածաշրջանային էքսպանսիայից, այդ թվում, Սեւ ծովում եւ Հարավային Կովկասում: Թուրքիան պահպանել է արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությունում որոշակի աստիճանի ազատության իրավունքը սեփական քաղաքական եւ տնտեսական շահերը հետապնդելիս, սակայն ԱՄՆ շահերի հետ համատեղմամբ: Այժմ Թուրքիան կրկին փորձում է միջնորդ դառնալ, այդպիսով, հայտարարելով իր կարեւոր միջազգային դերի մասին, որն այսպես թե այնպես ուժեղացնում է իր դերը:
Սակայն թուրքերն այդ ուղղությամբ այդպես էլ նշանակալի արդյունքների չեն հասել, քանի որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, ոչ Եվրոպան, ոչ էլ Ռուսաստանը շահագրգռված չեն Թուրքիայի տվյալ գործառույթի իրագործման մեջ: ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության կգան, համաշխարհային տերությունների որոշակի շահագրգռության պայմաններում, սակայն առանց նրանց անմիջական մասնակցության: Բացառելով տարատեսակ էմոցիաներն ու իռացիոնալ սպասումները, իրանցիները, ամեն դեպքում, Բարաք Օբամային ընդունում են որպես մուսուլման եւ որքան ավելի շատ է նա իսլամի լատենտ ադեպտ համարվում, այնքան նրա անձն ու մտքերն ավելի հետաքրքիր են Իրանին: Վերջին տարիներին իրանցիները մոբիլիզացրել են տարբեր մշակույթների ու պաշտամունքների ամենահեղինակավոր էքստրասենսերին, ովքեր մանրամասնորեն բնութագրել ու պարզել են Օբամայի հոգեֆիզիկական կերպարը: Ասում են, որ իրանցիները բավարարված են, եթե այդ էքստրասենսերի թվում «Մոսադի» գործակալներ հայտնված չլինեն:
Իգոր ՄուրադյանMonday, January 23, 2012
Վաշինգտոնի սցենարը

Իգոր Մուրադյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment