News.am. 27-2-2012- 2002թ-ից մինչ օրս «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, բախումների և հարձակումների արդյունքում Թուրքիայում ուժային կառույցների 788 աշխատակից է զոհվել, հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:
Աթալայի խոսքերով` 2002թ. նոյեմբերից մինչ 2011թ. դեկտեմբերի 16-ը անվտանգության 4487 աշխատակից վնասվածք է ստացել, իսկ բռնությունների ընդհանուր թիվը 11.734 է: Այս թվերի հրապարակումն արվել է ի պատասխան Ազգայնական կուսակցության պատգամավոր Ադնան Շեֆիկ Չիրքինի հարցմանը:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment