Panorama.am. 27-2-2012- Ղազախստանի Ակտաու քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցի ուսանողներն ակցիա են անցկացրել Աղդամի հարակից շրջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Իրադարձությունների ադրբեջանական տեսակետը փոխանցելու փոխարեն, սակայն, որպես քարոզչական պաստառ է օգտագործվել Xocali.net կայքի լոգոտիպը, որը հանգամանալից ներկայացնում է նույն դեպքերի առնչությամբ ադրբեջանական կեղծարարություները:
Ադրբեջանական կայքերից մեկի սքրինշոթում երևում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կողմից Xocali.net կայքի լոգոտիպը անգլերեն լեզվով՝ «Աննախադեպ զեղծարարությունների ու կեղծարարությունների ժամանակագրություն»:
Այսպիսով, ադրբեջանական քարոզչությունն ակամայից ևս մեկ անգամ գովազդել է Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի մասին իրականությունը և բացահայտել սեփական քարոզչության կեղծիքը:
Հատկանշական է, որ «վրիպումը» չեն նկատել ո'չ Ակտաուում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, ո'չ տեղի համայնքի առաջնորդը, ո'չ էլ ուսանողները:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment