Monday, February 27, 2012

«Իրանը սեփական կիբեր բանակի ստեղծման ժամանակ կարող է դիմել բարեկամ երկրների օգնությանը». փորձագետ

1in.a. 27-2-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հայտնի WAF ընկերության հիմնադիր Ամրիտ Ուիլյամսն անդրադարձել է սեփական կիբերբանակ ստեղծելու մասին իրանական կողմի արած հայտարարությանը. «Սեփական կիբերբանակի ստեղծման հարցում Իրանը հազիվ թե դիմի Արևմուտքի աջակցությանը: Կան անվտանգության գծով բավական որակյալ մասնագետներ Իրանի հանդեպ բարեկամաբար տրամադրված այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, կամ էլ Բրազիլիան: Իրանական կիբերբանակի արդյունավետությունն ամբողջովին կախված կլինի այդ անձանց հմտություններից ու փորձից, ծրագրեր մշակելուց ու իրականանցելուց: Անկասկած է, որ մենք թևակոխում ենք նոր աշխարհ, ուր թվային ակտիվները դառնում են ներկայիս և ապագա հակամարտությունների զոհը: Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է պահպանել իր ինքնիշխանությունը, պետք է ուշադրությունը կենտրոնացնի թվային ակտիվների վրա: Կիբերբանակի ստեղծման հարցում արտաքին օգնությունն ունի իր թերությունները: Հաշվի առնելով Իրանի կասկածամտությունը և անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկելը՝ կարելի է վստահաբար ասել, որ Իրանն այդ հարցում հենվելու է սեփական ուժերի վրա՝ սեփական մասնագետներին ուսուցանելով առանց օտար օգնության»: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին իրանական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բրիգադի գեներալ Գոլամրեզ Ջալալին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պլանավորում են ստեղծել կիբերպաշտպանության զորքեր. «ԱՄՆ-ն իր բանակի թվակազմը կրճատում է ավելի հզոր կիբերպաշտպանություն ստեղծելու նպատակով: Դրա համար էլ այնպիսի երկրները, ինչպիսին Իրանն է, պետք է կատարելագործեն կիբերհարձակումներից պաշտպանության համակարգը և անգամ ստեղծեն կիբերբանակ: Իրանն այն առաջին երկրներից է, որ վերջին երկու տարիներին ենթարկվել է մի շարք հզոր կիբերհարձակումների: Հարձակման ենթարկված օբյեկտները կարողացել են դիմակայել, ինչը վկայում է, որ Իրանը զգալիորեն պաշտպանված է նմանատիպ հարձակումներից»:

No comments: