Tert.am. 26-2-2012- Ադրբեջանն Իսրայելից 1,4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն կգնի (համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է իսրայելյան Israeli Aerospace Industries (IAI) կորպորացիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև):
Ռուսալեզու Izrus.co.il կայքը, վկայակոչելով իսրայելյան լրատվամիջոցները, հաղորդում է, որ խոսքն անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մասին է:
Հաղորդվում է, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջան են ժամանելու՝ նոր համակարգերի գործարկման հարցում ադրբեջանցի գործընկերներին օգնելու համար:
Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալը հայտարարել էր, թե իր գերատեսչությունը 2012թ. մտադիր է Aerostar և Orbiter-2M ապրանքանիշի 60 անօդաչու թռչող սարք արտադրել։ Կայքն ընդգծում է, որ դրանց արտադրությամբ զբաղվելու է Baku's Azad Systems Co ընկերությունը, որն ստեղծվել է Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment