Monday, February 27, 2012

Թուրք ազգայնականը պահանջել է բացահայտել Դինքի գործը

Tert.am. 26-2-2012- «Ազգայնական շարժում» կուսակցության(MHP) փոխնախագահ Ֆարուք Բալը Զոնգուլդաք քաղաքում ունեցած ելույթում Թուրքիան համեմատել է «վթարի ենթարկված, ոտքն ու ձեռքը կոտրված» հիվանդի հետ: «Մեր երկրում գործազրկություն կա: Յուրաքանչյուր տանը դժբախտ ու գործազուրկ մեր եղբայրների դրաման կա: Տնտեսական անկախության բացակայությունը, արտաքին աշխարհից կախվածությունը թուրքական գյուղատնտեսությունն ու անասնապահությունը «չոքացրել» է: Ժողովուրդը վարկերի տակ է և չի կարողանում մարել դրանք»,- դժգոհել է նա: Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, թուրք ընդդիմադիրը անդրադարձել է նաև «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործին: «Նրան սպանողը կամ սպանության պատվիրատուները, ինչ խմբավորում կամ կազմակերպությունն էլ որ լինի, պետք է բացահայտվի և արդարությունն իր տեղը պիտի գտնի»,- ասել է Բալը: Բալը, սակայն, միաժամանակ զարմացել է, թե ինչո՞ւ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ժամանակ ցույցեր չեն եղել «բոլորս ադրբեջանցի» ենք կոչերով: Հիշեցնենք, որ այսօր այդ առիթով ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, որին մասնակցել են մի քանի տասնյակ հազար մարդ։

No comments: