«Հայաստան» լրատու ցանց. Աթենք, 23.02.2012:
Ս.թ. փետրվարի 22-ին, ՀՀ արտակարգև լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:
ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունը հստակացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների առկա հարաբերությունները և ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում: Կողմերը երկու երկրների առկա հարաբերության մակարդակը բարձր են գնահատել:
Հանդիպումը անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment