Monday, February 13, 2012

2011թ. Թուրքմենստանը թուրքական ռազմական արտադրանքի ներկրումն ավելացրել է 213 անգամ

1in.am. 13-2-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` 2011 թվականին Թուրքմենստանը Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքի ներկրումն ավելացրել է 213 անգամ: Աղբյուրները հայտնում են, որ նախորդ տարի Թուրքմենստանը Թուրքիայից ներկրել է 13.9 միլիոն դոլարի արտադրանք, մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 65,000 դոլար: Նշվում է, որ 2011 թվականին Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության հիմնական ներկրողներ են հանդիսացել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Բահրեյնը, Ադրբեջանը, Ղազախստանը, Պակիստանը, Լիբանանն ու Իտալիան: Տվյալ ուղղություններով ամենաշատն արտահանվել են տանկեր ու զրահամեքենաներ՝ շուրջ 78.9 միլիոն դոլարի, ինչը 52.4 տոկոսով ավելի է՝ համեմատած 2010 թվականի հետ: Նախորդ տարի Թուրքմենստանը Թուրքիայից գնել է իր կասպիական նավատորմի համար նախատեսված երկու արագընթաց պարեկային մոտորանավակ:

No comments: