Tert.am. 27-2-2012- Այսօր կայացած «Օսկար» մրցանակաբաշխության «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Միշել Ազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը: Անվանակարգում ներկայացված էին նաև Ալեքսանդր Փեյնի «Հետնորդները», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», Թեյթ Թեյլորի «Աղախինը», Բենետտա Միլերի «Մարդ, ով փոխեց ամեն ինչ», Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Սթիվեն Դոլդրիի «Ահավոր բարձր և չափազանց մոտ» ֆիլմերը:
Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Մերիլ Սթրիփը`«Երկաթե լեդի» ֆիլմում փայլուն դերակատարության համար: Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված էին նաև Գլեն Կլոզը («Ալբերտ Նոբբս»), Վայոլա Դևիսը («Աղախինը»), Միշել Ուիլյամսը («7 օր և գիշեր Մերիլինի հետ») և Ռունի Մարան («Վիշապի դաջվածքով աղջիկը»):
«Լավագույն ռեժիսոր անվանակարգում» Օսկարի է արժանացել «Արտիստը» ֆիլմի ռեժիսոր Միշել Ազանավիչուսը: Տարվա լավագույն ռեժիսոր կոչման համար պայքարում էին նաև Ալեքսանդր Փեյնը («Հետնորդները»), Մարտին Սկորսեզեն («Ժամանակի պահապանը»), Տերենս Մալիկը («Կենաց ծառ») և Վուդի Ալենը («Կեսգիշերը Փարիզում»):
Իսկ երկրորդ պլանի 2011 թ.-ի լավագույն դերասան են ճանաչվել Օկտավիա Սփենսերը («Աղախինը») և Քրիսթոֆեր Փլամերը («Սկսանկները»):
Օտարալեզու լավագույն ֆիլմի համար Օսկար է ստացել իրանական «Նադեր և Սիմին.Ամուսնալուծություն» դրաման:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment