HayNews.am. 27-2-2012- Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների հարթակը քննադատության ենթարկել երեկ Ստամբուլի կենտրոնում կայացած խոշոր ցույցը, որը կապված էր այպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հետ:
Պոլսահայ մամուլի փոխանցմամբ` Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների հարթակը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ազգայնամոլ թուրքերի և ադրբեջանցիների կազմակերպած այս ցույցերը քաղաքական նպատականեր են հետապնդում, և իրականում դա «հարգանքի տուրք չէ Խոջալուի զոհերի հիշատակին»:
Հայտարարության մեջ ադրբեջանցիները Հայոց ցեղասպանությունը նշում են որպես «1915 թվականի հայերի ողբերգություն»:
«Կեցցե ազգերի եղբայրությունը»,-գրված է հայտարարության վերջում:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment