1in.am. 17-2-2012- Արտագաղթի տվյալները վերջին 20 տարիների իշխանության գնահատականն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը`խոսելով արտագաղթի տվյալների շուրջ:
Նա նշեց, թե չի հավատում, որ արտագաղթի վերաբերյալ հրապարակվող թվերը համապատասխանում են իրականությանը: Ըստ նրա` տեսնում ենք շատ ավելի շատ մարդու կորուստ: «Արտագաղթը արյունաքամություն է մեր նման փոքրիկ երկրի համար: Այսպես երկար շարունակվել չի կարող, երկիրը լուրջ ժողովրդագրական խնդրի առաջ է կանգնում՝ թե՛ սեռային բաշխումների, թե՛ բանակային տարիքի հետ կապված: Միգրացիան իրենից կոմպլեքս վատ երևույթ է ներկայացնում: Անկախություն նվաճած երկրի համար հայրենադարձությունը պետք է լիներ սուպերնախարարության գործ, բայց մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը»,- մեկնաբանեց Գ. Չուգասզյանը`հավելելով, որ այսօր
արտագաղթը հարյուրերորդական տեղում է:
«Եթե ուզում ենք իմանալ, թե ինչ ուղղությամբ է գնում երկիրը, միգրացիոն բալանսը պետք է ստուգել, որը չափազանց հուսահատեցնող է»,- եզրափակեց Գ. Չուգասզյանը:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment