Tert.am. 9-2-2012- Պենտագոնը Պարսից ծոցում ու Արաբական ծովում տեղակայում է ավելի քան 320 «Տոմահավկ» տեսակի թևավոր հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ Իրանի գրեթե ողջ տարածքում:
Ամերիկյան Ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայության հաղորդագրության համաձայն` ՌԾՈՒ Հինգերորդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության գոտում, որը ներառում է Պարսից ծոցն ու Արաբական ծովը, ներկայում մարտական հերթապահություն են իրականացնում ավիակիր հարվածային խմբեր` «Աբրահամ Լինքոլն» և «Կառլ Վինսոն» ավիակիրների գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մինչ ապրիլ, երբ այդ տարածաշրջան ուղարկվի ամենամեծ` «Էնթըրփրայզ» ավիակիրը, Իրանի ափերի մոտ տեղակայված թևավոր հրթիռների թիվը կհասցվի 430-ի:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment