1in.am. 9-2-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության 33-ամյակի և Մուհամեդ մարգարեր ծննդյան օրվա կապակցությամբ համաներել է 761 բանտարկյալների: Վերջիններիս թվում ընդգրկվել են քաղաքական ու զինվորական գործիչներ, քաղաքացիական անձինք:
Ավելի վաղ համաներման առաջարկով Խամենեիին դիմել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին: Նշվում է, որ փետրվարի 11-ին Իրանի բոլոր քաղաքներում տեղի են ունենալու միտինգներ՝ նվիրված շահական ռեժիմի նկատմամբ Իսլամական հեղափոխության հաղթանակին:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment