Wednesday, February 15, 2012

Ալիև. Ադրբեջանում ԶԼՄ-ների 96-98%-ը գտնվում է իշխանության վերահսկողության տակ

Panorama.am. 15-2-2012- Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Հասարակական պալատ» նախաձեռնությունը կազմակերպել է տպագիր ԶԼՄ-ների խնդիրների վերաբերյալ լսումներ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Լսումների ժամանակ, «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը նշել է, որ 2011թ ամռանից այս բնագավառում իրադրությունը վատթարացել է՝ «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալի ձերբակալումը և գրող-հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը իր ասածի լավագույն ապացույցն են: Ըստ Մեհման Ալիևի, ԶԼՄ-ների 96-98%-ը գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Եվ դա իրականացնելու համար Ադրբեջանի իշխանությունները ծախսում են տարեկան 20-40 մլն մանաթ (24-48 մլն դոլար):

No comments: