«Լրագիր» 28-2-2012- Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ է, պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է դառնում, գրում է Ինտերֆաքսը:
Մուրադովան նշել է, որ «եթե ղեկավարվենք Սարգսյանի դիրքորոշմամբ, ապա պատերազմն անխուսափելի է: Եթե Ադրբեջանը քննարկի այդ հարցը Սարգսյանի հետ, ապա հարկ է պատերազմ սպասել»:
Փոխխոսնակի խոսքով, «միջազգային կառույցները, որոնք սանկցիաներ են կիրառում արյունահեղություն թույլ տված պետությունների ղեկավարների նկատմամբ, երկակի ստանդարտներ են կիրառում»:
«Այդուհանդերձ, գնահատելով իրավիճակը, կարող եմ ասել, որ մենք կարող ենք լուծել ղարաբաղյան խնդիրն առանց պատերազմի: Մենք շարունակելու ենք ազդել որոշակի ուժերի վրա, որպեսզի նրանք Հայաստանին խաղաղություն պարտադրեն», ասել է նա:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment