Tuesday, February 7, 2012

Իրանը բացահայտել է «թուրք-իսրայելական դավադրությունը»

1in.am. 7-2-2012- Vestikavkaza.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը բացահայտել է «թուրք-իսրայելական դավադրությունը»: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Իսրայելն ու Թուրքիան պատրաստվում են համատեղ ներխուժել Սիրիա: Իրանական կողմը պնդում է, որ Թուրքիայի և Իսրայելի փոխհարաբերություններում գոյություն չունի որևէ ճգնաժամ, նրանց փոխհարաբերությունների վատթարացումը կրում է միայն ցուցադրական բնույթ, որի նպատակը Թուրքիայի օդային տարածքով Իսրայելի կողմից Իրանին անսպասելի հարված հասցնելն է: Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ ԱՄՆ-ը մշակել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին գահընկեց անելու պլան, որն իր մեջ ներառում է թուրքական և իսրայելական բանակների համատեղ օպերացիան: Ըստ այդ պլանի առաջին փուլի՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ասադի ռեժիմին մեղադրում են հրեշավոր զինվորական հանցագործությունների իրականացման մեջ: Հենց այդ մեղադրանքներն էլ առիթ են ծառայելու, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ներխուժեն Սիրիա և սիրիացի ընդդիմադիրներին հանձնեն զենքի մեծ խմբաքանակ, որպեսզի նրանք կարողանան ձևավորել լիարժեք բանակ: Ապա Սիրիա կմտնի իսրայելական, հնարավոր է՝ նաև հորդանանյան բանակը: Դրանից անմիջապես հետո կարգելափակվեն «Նիլսաթ» և «Արաբսաթ» արբանյակներով հեռարձակվող սիրիական հեռուստաալիքները, որպեսզի Ասադը չկարողանա միջազգային հանրությանն իրազեկել երկրի ներսում ընթացող իրադարձությունների մասին:

No comments: