Tert.am. 7-2-2012- Կ.Պոլսի Հայոց պատրիարքության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Մալաթիա քաղաքի (Թուրքիա) իշխանությունները համաձայնել են վերակառուցել Մալաթիայի հայկական գերեզմանոցին կից համալիրը (այն պետք է ծառայեր որպես մատուռ, պահակատուն, հանգուցյալներին լողացնելու վայր), որը հողին էր հավասարեցվել օրեր առաջ:
Անգլալեզու Hurriyetdailynews.com կայքի հետ զրույցում Մալաթիայի հայերի բարեգործական միության նախագահ Խոսրով Քյոլեքթավիթօղլուն ասել է, որ իրենք ակնդետ հետևելու են վերակառուցման աշխատանքներին: «Այդ համալիրը մենք կառուցել էինք Ստամբուլում և սփյուռքում ապրող մալաթիացիներից հավաքված գումարներով: Համալիրը քանդվեց, երբ գրեթե ավարտին էին մոտենում շինարարական աշխատանքները: Մենք գնալու ենք մինչև վերջ»-ասել է նա:
Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ Մալաթիայի քաղաքապետարանի հրահանգով քանդվել է Մալաթիայի հայկական գերեզմանոցին կից համալիրը: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, թե սխալմունք է տեղի ունեցել. իրենք, շրջանի բնակիչների բողոքների հիման վրա, հրահանգել են քանդել պահակակետը (պատճառաբանելով, որ այն հարմար վայրում տեղակայված չէ), ապամոնտաժող խումբը, սակայն, «սխալ հասկանալով» հրահանգը, ողջ համալիրն է քանդել:
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment