News.am. 24-2-2012- Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը կանգնել է դիլեմայի առաջ: Արդյոք ԱՄՆ-ը պե՞տք է գործարարական կապեր պահպանի մի երկրի հետ, որը հարուստ է հանածոներով, բայց ամբողջության թաղված է կոռուպցիայի մեջ եւ որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Նման հարցադրում է առաջ քաշել ամերիկյան CNBC հեռուստաալիքն իր էլեկտրոնային կայքում հրապարակված «Ամբողջ չարի հումքը. Ինչպես է նավթը կանգնեցնում կոշտ ընտրության առջեւ» վերտառությամբ հոդվածում:
«Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի անկախացումից` 1991 թվականից հետո: Հավանաբար Ադրբեջանում ԱՄՆ-ի հիմնական գայթակղությունը նավթն է: Այդ երկիրը իր` 7 միլիարդ բարելի հասնող նավթային պաշարներով 19-րդն է աշխարհում: Բոլոր ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները իրենց ձեռնարկություններն ունեն այդ երկրում: Իսկ որոշ ամերիկյան պաշտոնյաների համար դա դիլեմա է:
Ադրբեջանում գտնվող ամերիկյան դիվանագետներից մեկը 2009-ին WikiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները ներկայացնելով որպես «ռազմավարական տեսանկյունից արժեքավոր» նշել է, որ «դա ընտրություն է ամերիկյան շահերի եւ ամերիկյան արժեքների միջեւ»,-գրում է ամերիկյան աղբյուրը:
Հոդվածում նշվում է, որ հակակոռուպցիոն միջազգային խմբավորումների զեկույցներում Ադրբեջանը կոռուպցիայի տեսանկյունից 183 երկրների շարքում զբաղեցնում է 143-րդ տեղը: Human Rights Watch-ը 2012-ի հունվարի զեկույցում, ներկայացնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրադրությունը, այդ թվում երկրում առկա «թշնամական մթնոլորտը», որի հետեւանքով իշխանությունները քննադատողները ենթարկվում են հետապնդումների եւ բռնությունների:
Այսպիսով, երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը, ով ստանձնել է այդ պաշտոնը հոր մահից հետո` 2003-ին, ունի տասնյակ միլիոնավոր դոլարներ եւ գործարարական կապեր ամբողջ աշխարհում:
«Արդյոք ԱՄՆ-ը պետք է գործարարական կապեր պահպանի մի երկրի հետ, որը հարուստ է հանածոներով, բայց ամբողջության թաղված է կոռուպցիայի մեջ եւ որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Նույնիսկ նրանք, ովքեր ԱՄՆ-ում հակակոռուպցիոն ծրագրերի կողմնակից են, ընդունում են, որ որ ԱՄՆ-ը միշտ չէ, որ կարող պահպանել իր սկզբունքները»,-գրում է աղբյուրը:
«Այստեղ կատարյալ լուծում չկա»,-ասել է Միչիգանի շրջանը ներկայացնող ԱՄՆ սենատոր Կարլ Լեվինը: «Միշտ էլ կոնֆլիկտային իրադրություն է, երբ դու գործ ես ունենում մարդկանց հետ, ովքեր ունեն այն, ինչ քեզ պետք է: Միշտ էլ դիլեմաներ կան եւ կարեւոր է, թե դու ինչպես ես առերեսվում այդ դիլեմաների հետ»:
Հիշեցնենք, որ ամերիկյան CNBC հեռուստաալիքի թղթակից Սքոթ Ջոնի` աշխարհում շրջանառվող «կեղտոտ փողերի մասին» ռեպորտաժում Ալիեւիների ընտանիքը հանդես է եկել առաջատար դիրքերում:
Տեսահոլովակում ներկայացվում է Իլհամ Ալիեւի ընտանիքի փառահեղ ապրելակերպը: «Նրանք ունեն ինքնաթիռներ, միլիոնավոր դոլարներ արժողությամբ առանձանտներ, եւ այդ ամենի հիմքում ընկած են կեղտոտ փողերը, որոնք ստացվում են սեփական ժողովրդի շահագործան հաշվին»,-ասված է առաջիկա` «Կեղտոտ հարստություն» ծրագրի անոնսում:
Ռեպորտաժը եթեր է հեռարձակվել փետրվարի 23-ին:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment