Tert.am. 27-2-2012- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Իրանի հարցով հեռախոսազրույց է ունեցել Իսրաայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Ռուսալեզու Izrus.co.il կայքը, վկայակոչելով իսրայելյան «Մաարիվ» պարբերականը, հաղորդում է Լավրովը Լիբերմանին խնդրել է չհարձակվել Իրանի վրա` զգուշացնելով, որ իրանական միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կարող է «ապակայունացնել ողջ տարածաշրջանը»:
Կայքն ընդգծում է, որ նման նախազգուշացում առաջին անգամ չէ, որ Մոսկվան անում է Երուսաղեմին:
Փետրվարի 22-ին Ռուսաստանի փոխարտգործնախար Գենադի Ֆատիլովը մամուլի ուսուլիսի ժամանակ Իսրայելին զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակումը «ծանր հետևանքներ է ունենալու»:
Նա ընդգծել էր, որ ռազմական գրոհն աղետալի հետևանքներ է ունենալու ողջ տարածաշրջանի և միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա:
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին ՄԱԳԱՏԷ-ի` Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։
Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment