Saturday, February 18, 2012

Թուրքիան գոհ չէ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից

Tert.am. 17-2-2012- Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է Իրանի դեմ մտցված էներգետիկ պատժամիջոցներին: «Ահաբեր»-ի փոխանցմամբ` նախարարն իր խոսքում նշել է, որ էներգետիկայի հետ կապված պատժամիջոցները կարող են բերել բենզինի, բնական գազի գների աճի, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Թուրքիայի տնտեսական կյանքի վրա: Մինչդեռ Թուրքիան շատ ջանքեր է թափել համաշխարհային գների անկայունության պայմաններում սեփական գնային կայունությանը հասնելու համար: «Սա չի նշանակում, որ Թուրքիայի ջանքերն այդ ուղղությամբ իզուր են անցնելու, սակայն դա կարող է բերել գների կտրուկ աճի: Թուրքիան Եվրամիության անդամ չէ, հետևաբար ԵՄ որոշումները չեն կարող պարտադրվել Թուրքիային: Մենք գոհ չենք այս որոշումից», - նշել է նախարարը:

No comments: