Thursday, February 9, 2012

Թուրքիայի մեջլիս կմտցնեն «Խոջալուի դեպքերը» ճանաչող օրինագիծը

HayNews.am. 8-2-2012- «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Սինան Օղանը Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որով ճանաչվում է ադրբեջանցիների և թուրքերի հորինած «Խոջալուի ցեղասպանությունը»: Օրինագիծը բացի, այսպես կոչված, «ցեղասպանության» ճանաչումից նախատեսում է նաև «հուշակոթողների» տեղադրում թուրքական մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Կարսը, Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Աղրըն (Արարատի թուրքերեն անվանումը): Նախաձեռնության հեղինակը` հայտնի հայատյաց Օղանն առաջարկել է նաև վերանվանել Անկարայի փողոցները, որոնք Ֆրանսիայի հետ կապ ունեն: Այսպես, նա առաջարկել է Փարիզի պողոտան վերանվանել «Խոջալուի ցեղասպանության «զոհերի» անունով, իսկ Շառլ դը Գոլ փողոցը` Խոջալուի «զոհերից» մեկի անունով:

No comments: