Thursday, February 9, 2012

Ֆրանսիայի ԱԳՆ. Իսրայելը չպետք է հարվածի Իրանին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն անհրաժեշտ է համարում անել հնարավոր ամեն բան Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից խուսափելու համար, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսին: Ֆրանսիան, ԱԳՆ ղեկավարի խոսքով, հայտարարել է իսրայելական իշխանություններին, որ նմանատիպ միջամտությունը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ եւ պետք է ամեն ինչ անել հակամարտությունից խուսափելու համար: Հարցին, թե արդյոք Ֆրանսիան տեղեկություններ ունի Իսրայելի կողմից նախապատրաստվող գործողությունների մասին, Ժյուպեն հայտարարել է, որ խոսքը ֆրանսիական ղեկավարության կողմից «հրապարակային քննարկման» մասին է, որ Իսրայելը կարող է նման գործողություներ ձեռնարկել: «Խոսքը իսրայելական ղեկավարության հայտարարությունների մասին է, քանի որ նրանց ղեկավարությունից մի քանի հոգի, իրոք, դիտարկում են նման գործողության հնարավորությունը», ասել է Ալեն Ժյուպեն:

No comments: