Tert.am. 16-2-2012- Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զեֆեր Չաղլայանի և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շախին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանի և Ադրբեջանի համար դուռ կբացի դեպի Եվրոպա։
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Սասակաշվիլին այս հայտարարությունն արել է՝ խոսելով երեք երկրների կողմից իրականացվող տնտեսական ծրագրերի կարևորության մասին:
«Փաստացի, մեր երկու երկրների համար Թուրքիան դառնում է Եվրոպայի դուռը»,- ասել է Վրաստանի նախագահը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը պետք է շահագործման հանձնվի հաջորդ տարի։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իր տատիկը ծնունդով Բաթումիից էր և դրա համար վրացիներին ազգական է համարում:
Նախարարը Վրաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել թուրք նավաստիներին ծովահենների գերությունից ազատելու հարցում ունեցած ներդրման համար:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Վրաստանում բիզնեսը արագ կզարգանա, քանի որ շատ թուրք տնտեսվարողներ նշում են, որ Վրաստանում շատ հեշտ է ստացվում բիզնեսի հետ կապված հարցերին լուծում տալ:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment