News.am. 16-2-2012- Իրանի «նվաճման» դեպքում արեւմտյան երկրների կողմից բացվելու է հակառուսական լայն ճակատ: Այդ մասին, այսօր` փետրվարի 16-ին, Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին` հիշեցնելով, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Իրանը հարավից պաշտպանում է Ռուսաստանին:
Այդուհանդերձ դեսպանը հայտարարել է, որ նրա երկիրը պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական հարվածի, եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ Թեհրանը մշակում է իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներով` բնակիչներին էլեկտրաէներգիայով ապահովվելու նպատակով:
Սաջադին նաեւ հայտարարել է, որ ԵՄ երկրներ իրանական նավթի ներմուծան արգելքը դրվել է անորոշ ժամկետով:
«Եվրոպան սխալ է թույլ տվել` քաղաքականացնելով էներգետիկ հարցը: Եթե էմբարգոյի մասին կարող են հայտարարել նավթը ստացողները, ապա դա կարող են անել նաեւ նավթ մատարարողները: Դա քաղաքական խաղ է, իսկ պարտված կողմը` էլեկտրաէներգիա ստացողներն են»,-ասել է դեսպանը, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment