Երեկ, փետրվարի 23-ի երեկոյան, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում կայացավ նույն միության «Անի» պարախմբի տարեկան ելույթը:
Ծրագիրը սկսվեց օրվա հաղորդավար Ժոզեֆ Ամիրյանի ողջույնի խոսքով, որից հետո նա բեմ հրավիրեց միության Վարչության անդամ եւ Մշակութային բաժանամունքի կապ տկն. Վալորիկ Ամիրյանին, ով հանդիսատեսին բարի գալուստ մաղթելուց հետո ամփոփ կերպով ներկայացրեց միության պարախմբի պատմությունը:
Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից ներկայացվեցին պարերրը՝ «Անի», «Վարդավառ», «Ռուսական», «Ադանա», «Ազգային ազգագրական պարերի շարան», «Մոդեռն», «Տիկնիկներ», «Կյանքը իմ ձերն է», «Ղարաբաղի բալիկներ», «Մայրերին», «Հունական», «Խորոտիկ», «Սայաթ Նովա» եւ այլն:
Պարախմբի հերթական հաջող ելույթները ապացուցեցին, որ նրա գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Կարինե Մանուչերյանն բավականին լուրջ աշխատանք է տարել վերջին ամիսներում: Չմոռանաք հիշատակել նաեւ որ խմբի ղեկավարին իրենց արժեքավոր աջակցությունն են բերել նաեւ Թիվ 4 խմբի պարուսույց Ադրինե Դավթյանը եւ խմբի փորձավարներ՝ Սյունե Հովսեփյանը, Լուսինե Ծատրյանը եւ Քամելիա Հախվերդյանը:
Հիշատակելի է, որ այժմ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Անի» պարախումբն ունի ավելի քան 60 անդամներ՝ Թիվ մեկ խումբը՝ 26 հոգի, Թիվ 2-ը՝ 15, Թիվ 3-ը՝ 11 եւ Թիվ 4-ը՝ 9:
Ծրագրի ընթացքում հիանալի ասմունքներով հադես եկան Արթին Բաղումյանը՝ Պարույր Սեւակի «Ծառերի օգնությամբ» եւ Ժոզեֆ Ամիրյանը Պարույր Սեւակի «Մարդ էլ կա, մարդ էլ» եւ Հովհաննես Շիրազի «Ձկնորսը եւ շունը» բանաստեղծություններով:
Իսկ վերջում իր հայրական խոսքն ասաց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Սրբազան Հայրը նախ եւ առաջ իր խոսքերում ողջունեց «Րաֆֆի» համալիրի Վարչությանն ու նրա պարախմբի պատասխանատուներին հաճելի պահեր նվիրելու առիթով եւ ապա խոսքն ուղղելով պարուհիներին կեսկատակ կեսլուրջ շեշտեց, որ աշխատեն խմբին ավելացնել նաեւ տղա պարողներ: Սրբազանն իր խոսքն ավարտեց պահպանիչով:
Այնուհետ հերթն հասավ Սրբազան Հոր հետ հուշանկարների:
Ձեռնարկի իրականացման համար պարախմբին իրենց օժանդակությունն էին բերել նաեւ ծնողները որոնց ի սրտե շնորհակալություն հայտնվեց միության Մշակութային բաժանմունքի եւ «Անի» պարախմբի կողմից:

No comments:
Post a Comment