Մեդիամաքս Հինգշաբթի 23 Փետրվար 201- Հայաստանի հունական համայնքն ողջունում է ՀՀ կառավարության կողմից «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագծի քննարկումը:
Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը, այս նախաձեռնությանը Հայաստանի հույները շատ երկար են սպասել:
“Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ կառավարությանը` ճանաչելու Պոնտոսի հույների ցեղասպանությունը, եւ շատ երկար ենք սպասել այս քայլին: Հայաստանը պետք է ընդունի այս փաստը, որովհետեւ հայ ժողովուրդը լավ գիտի, թե ինչ բան է ցեղասպանությունը”,- ասել է համայնքի ղեկավարը:
Նա նշել է, որ թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, թե Պոնտոսի հույների ցեղասպանության օրն ամբողջ աշխարհի հայերն ու հույները կանգնում ենք կողք կողքի եւ պահանջում արդարության վերականգնում ու այդ հանցագործությունների միջազգային ճանաչում:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը վերաբերում է 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի կառավարության կողմից Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին ։ 1916-1923թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 35 000 հույներ։
Հույների ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը հասնում է շուրջ 500 հազարի:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Կիպրոսը, Հունաստանը եւ Շվեդիան:
ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment