News.am. 2-2-2012- Վաշինգթոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումից առաջ ելույթ ունենալով լրագրողների առջեւ` Քլինթոնը Վրաստանն անվանել է «ԱՄՆ արժեքավոր գործընկեր»:
«Նրանք ակտիվորեն մասնակցում են Աֆղանստանի գործողություններին, վրացի զինվորները մեծ արիություն եւ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում: Մենք քննարկում ենք մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հարցը», - ասել է պետքարտուղարը` ընդգծելով, որ «ԱՄՆ մայրաքաղաքում Վրաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում»:
Ի պատասխան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար, «ոչ թե խոսքով, այլ գործով`Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնավարության եւ անկախության հարցում, քանի որ դա ամենօրյա լարված աշխատանք է պահանջում», - վրացական առաջնորդի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
Սահակաշվիլին Հիլարի Քլինթոնին եւ Բարաք Օբամային շնորհակալություն է հայտնել անձնապես աջակցելու համար: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի նախգահի հետ հանդիպման կապակցությամբ, քանի որ «լսել է հենց այն, ինչը ցանկանում էր»:
«Մեր երկիրը մեծացել է, եւ մենք ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր մակարդակ ենք դուրս գալիս»,- ասել է Վրաստանի նախագահը: Նա նշել է, որ մի քանի տարի առաջ ոչ ոք անգամ երազել չէր կարող, որ Վրաստանը ԱՄՆ-ի հետ կարող է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել եւ ռազմական համագործակցության այսպիսի մակարդակի հասնել: Նա հավելել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի աջակցությանն ի պատասխան շատ բան կարող է առաջարկել:
Thursday, February 2, 2012
Հիլարի Քլինթոնը Վրաստանն անվանել է արժեքավոր գործընկեր

برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment