Thursday, February 2, 2012

Թուրքիայում ցուցադրաբար այրել են ֆրանսիական արտադրության անվադողեր

1in.am. 2-2-2012- Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Քասթամոնու նահանգում թուրք արդյունաբերողները որոշել են բոյկոտել ֆրանսիական ապրանքները՝ կապված Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: Խոսքը ֆրանսիական անվադողերի մասին է: Թուրք արդյունաբերողները ցուցադրաբար իրենց ավտոմեքենաների վրայից հանել են ֆրանսիական անվադողերը և այրել: Նրանք խոստացել են այսուհետ բոյկոտել նաև ֆրանսիական ավտոմեքենաները, ֆրանսիական վառելիքը և այլ ապրանքներ: Նրանք հայտարարել են, որ եկել է ֆրանսիական ապրանքները բոյկոտելու ժամանակը:

No comments: