Tuesday, February 21, 2012

Սաֆրաստյան. Սարկոզիի համար ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը պատվի խնդիր է

Panorama.am. 21-2-2012- «Եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերավերյալ բացասական կարծիք հայտնի, նախագահ Սարկոզին ամեն ինչ կանի, որ գործընթացը նորից սկսվի», - այսօր «Հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Սարկոզին իր էությամբ շատ հետաքրքիր գործիչ է: Նա օտար է Ֆրանսիայի վերնախավի համար , բայց վերջինս թույլ է տվել, որ նման քաղաքական գործիչ ղեկավարի երկիրը: Եվ ես կարծում եմ, որ Սարկոզիի համար խնդիրը պատվի, իր հեղինակության հարցն է», - ասաց բանախոսը` նկատելով, որ Ֆրանսիայում ապրիլին սպասվելիք նախագահական ընտրություներից առաջ երկրի գործող ղեկավարի վարկանիշը բավական բարձր է:

No comments: