Tuesday, February 21, 2012

Իրանի ռազմածովային ուժերի նավերը լքել են Տարտուսը եւ վերադառնում են տուն

Tert.am. 21-2-2012-Իրանական ռազմանավերը լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը եւ հայրենիք են վերադառնում Սուեզի ջրանցքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Իրանի ռազմածովային ուժերի երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով ուղեւորվել են սիրիական ափեր, այդ իրադարձությանը նախորդել է Կահիրեի եւ Թեհրանի միջեւ կնքած համաձայնագիրը: Իրանական խմբավորման կազմում եղել են ավիակիր եւ օժանդակ նավ: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իսլամական հանրապետության ռազմածովային ուժերի ռազմանավերը մասնակցել են Սիրիայի նավերի հետ համատեղ զորավարժություններին:

No comments: