Tuesday, February 21, 2012

Պարսից ծոց է մտել ամերիկյան նոր ավիակիր

Кorrespondent.net-ի Պարսից ծոց է մտել ամերիկյան Carl Vinson ավիակիրը, որը փոխարինել է այնտեղից հեռացած Abraham Lincoln ավիակրին: Carl Vinson-ը, անցնելով Հորմուզի նեղուցի միջով, խարիսխ է գցել ԱՄԷ-ի Դուբայ նավահանգստում: Նշվում է, որ երբ Abraham Lincoln ավիակիրը Հորմուզի նեղուցում անցնելիս է եղել իրանական ափերի մոտով, նրան «ուղեկցել» է իրանական պահականավը: Հիշեցնենք, որ ներկայումս Պարսից ծոցի տարածաշրջանում գործում են ամերիկյան 2 ավիակիրներ՝ Abraham Lincoln և Carl Vinson, որոնց շուտով միանալու է ևս մեկ ավիակիր՝ Enterprise-ը: Դրանով իսկ տվյալ տարածաշրջանում կկենտրոնացվի «Տոմահավկ» տիպի ավելի քան 430 հրթիռ, որոնց հեռահարությունը 1600 կիլոմետր է: Ներկայումս ԱՄՆ-ը հեռավոր արշավներում ներգրավված ամերիկյան 100 ռազմանավերից 30-ը կենտրոնացնում է մերձավորարևելյան տարածաշրջանում: Enterprise ավիակրի գլխավորած հարվածային խմբավորման ժամանումից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան ռազմանավերի քանակը կհասցվի 35-ի: Դա արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի 2-րդ խոշորագույն խմբավորումն է: Առաջինը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում: Չինաստանի, Կորեայի և Ճապոնիայի ափերի մոտ կենտրոնացվել են ամերիկյան մոտ 60 ռազմանավեր:

No comments: