Tert.am. 8-2-2012- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի և Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հանդիպումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ասադովը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան «սկզբունքորեն կարևոր հարցերի վերաբերյալ միշտ միասնական դիրքորոշում են ունեցել», ապա անդրադարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Ադրբեջան այցելած ֆրանսիացի սենատորների հետ (Ֆրանսիայի խորհրդարական պատվիրակության անդամներն օրեր առաջ աշխատանքային այցով Բաքու են ժամանել-Tert.am) հանդիպումից հետո հույս առաջացավ, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օբյեկտիվ, արդար որոշում կընդունի «հայերի ցեղասպանության» վերաբերյալ (ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով օրեր առաջ մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականներ Սահմանադրական խորհուրդ են դիմել-Tert.am): Քանի որ այդ փաստաթղթի ընդունումը որևէ իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում և մեծ հարված կհասցնի ժողովրդավարության օրրան համարվող Ֆրանսիայի միջազգային հեղինակությանը»,-ասել է Ասադովը:
Այս ամենն Օզելին «ստիպել է» հիշել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին. «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, նրա վիշտը` մեր վիշտը»,-Աթաթուրքի խոսքերն է մեջբերել Օզելը և հավելել, որ Թուրքիան հետագայում էլ բոլոր հարցերում շարունակելու է աջակցել Ադրբեջանին:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment