Wednesday, February 29, 2012

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Սումգայիթյան ջարդերի կապակցությամբ հայտարարություններով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գարի Պիտերսը, Հովարդ Բերմանը, Աննա Իշուն եւ Ադամ Շիֆը ԱՄՆ հանդես են եկել Սումգայիթյան ջարդերի կապակցությամբ հայտարարություններով: Նրանք միացել են ավելի վաղ մեկ այլ հայտարարությամբ հանդես եկած ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Դևիդ Սիսլինին, ով ասել էր. “Ավելի քան երկու տասնամյակ առաջ այս օրը, անմեղ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ովքեր ապրում էին Սումգայիթում, ենթարկվել են սարսափելի դաժան և կազմակերպված ջարդի, ինչը ստիպել է նրանց լքել իրենց տները: Մենք այսօր հիշում ենք այդ զոհերին, ինչպես նաև նրանց, ովքեր կոտորածների են ենթարկվել Կիրովաբադում և Բաքվում: Հիշելով այդ անհասկանալի դաժանությունների զոհերին՝ եկեք երբեք չմոռանանք մեր՝ որպես մարդկային ռասսայի ներկայացուցչի միմյանց հանդեպ պատասխանատվությունը և կարևորենք խտրականության դեմ պայքարը, որտեղ էլ որ դա պատահում է”: Ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հիշել են անմեղ զոհերին, խոսել Ադրբեջանի արագ աճող ռազմական բյուջեի չափերի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ աճող ռազմատենչություն մասին: Բերմանը հիշեցրել է 2005 Ջուլֆայի գերեմանոցի ոչնչացումը ադրբեջանցիների կողմից եւ նշել, որ Պետական Դեպարտամենտը դեռեւս բավարար չի ուսումնասրիել այդ միջադեպը եւ կոչ է արել դա անել: Ներկայացուցիչ Աննա Իշուն, խոսելով Սունգայիթյան ջարդերի միջոցով 1915 ցեղասպանության կրկնման մասին, ասել է, որ “առանց մեր ընդունման եւ դատապարտման, բռնություն ցիկլը կկրկնվի”, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական համագումարը:

No comments: