1in.am. 29-2-2015- Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանը, համաձայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պարտավոր չէ պատասխանել ԱԷՄԳ-ի հարցերին.
«Այնուամենայնիվ, Իրանն ու ԱԷՄԳ-ը կարող են պայմանավորվել բանակցությունների կառուցվածքի շուրջ, որպեսզի լուծում ստանան մեր միջուկային գործունեության մասին մի շարք կասկածներ: ԱԷՄԳ-ը մի շարք հարցեր ունի՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, որոնք, Արևմուտքի կարծիքով, կասկածելի են, և Թեհրանը պատրաստ է ցրել այդ կասկածները:
Դա շատ կարևոր քայլ էր, որ Իրանը որոշել է պատասխանել ԱԷՄԳ-ի հարցերին՝ չնայած դա չի մտնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ հանդիսացող երկրի իրավական պարտավորությունների մեջ: Մենք որևէ իրավական պարտավորություն չենք ստանձնել, որ մեր ռազմական օբյեկտները պետք է ցուցադրենք ԱԷՄԳ-ի տեսուչներին:
Մենք պետք է նախ ԱԷՄԳ-ի հետ պայմանավորվենք երկու կողմերի ստանձնած պարտավորությունների շուրջ, որպեսզի ԱԷՄԳ-ը կարողանա Փարչինի ռազմաարդյունաբերական համալիր այցելելու պահանջ դնել»:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ այցելել են Իրան, սակայն իրանական կողմը նրանց չի թույլատրել այցելել Փարչին՝ դա պատճառաբանելով նրանով, որ այն ռազմական և ոչ թե միջուկային օբյեկտ է:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment