Tert.am. 22-2-2012- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված «դրամատիկ իրավիճակը», այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկու երկրների նախագահներն էլ դեմ են արտահայտվել Սիրիայի ներքին գործերին միջազգային միջամտության դեմ: Մեդվեդևն ու Ահմադինեժադը համակարծիք են եղել նաև այն հարցում, որ Սիրիայում պետք է դադարեցվի բռնությունը, իսկ իշխանությունների և ընդդիմության միջև կառուցողական քաղաքական երկխոսություն սկսվի` առանց նախապայմանների:
Ավելի վաղ Մեդվեդևը Սիրիայի հարցը կրկին հեռախոսազրույցների միջոցով քննարկել էր նաև Իրաքի վարչապետ Նուրի Մալիքիի և Սաուդյան Արաբիայի թագավոր Բին Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդի հետ: Նուրի Մալիքին ևս հայտարարել էր, թե անթույլատրելի է համարում, որ Սիրիայի գործերին արտաքին միջամտություն ցուցաբերվի:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment