Panorama.am. 27-2-2012- «Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն փորձում են Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ողբերգություններին հակակշիռ ստեղծել` պետական մակարդակով կեղծելով Խոջալուում տեղի ունեցածը և ուրճացնելով դրանքը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, անթույլատրելի համարելով նույնիսկ դեպքերի համեմատությունը:
Նրա խոսքով` խեղաթյուրելով Աղդամի մոտակայքում Խոջալուի բնակիչների հետ տեղի ունեցած դեպքերը, Ադրբեջանի գործող իշխանությունները` ներքաղաքական նկատառումներով փորձում են հանրության մոտ հայերից ստեղծել ընդհանուր թշնամու կերպար: «Հիշեցնեմ, որ Խոջալուի դեպքերի մասին Բաքվում սկսեցին խոսել միայն 1998 թվականին»,-ասաց նա:
Անդրադառնալով Սումգայիթի և Բաքվի ողբերգություններին, բանախոսը շեշտեց, որ այսօր արխիվում բավական մեծ թվով նութեր են պահպանված, բայց Սումգայիթի դեպքերի վերաբերյալ դատավարության ողջ արխիվը ԽՍՀՄ փլուզումից հետո մնացել է Ռուսաստանում:
Այնուամենայնիվ, ըստ արխիվի փոխտնօրենի, նյութերը բավարար են Ադրբեջանից` Սումգայիթի և Բաքվի կոտորածների համար փոխհատուցում ստանալու համար:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment