HayNews.am. 27-2-2012- Թեև ավելի վաղ HayNews.am-ում անդրադարձել էր եղել երեկ` փետրվարի 26-ին, Ստամբուլում տեղի ունեցած խոշոր ցույցին, որը կոչված էր հիշելու հորինված «Խոջալուի ցեղասպանության» «զոհերին», սակայն անընդհատ թարմացվող թուրքական լրահոսը ստիպում է ևս մեկ անգամ խոսել այդ մասին:
Ցույցն իսկական հակահայ փառատոնի էր վերածվել, որտեղ բոլորը փորձում էին հնարավորինս շատ վիրավորել հայերին:
Ինչպես նախորդ նյութում նշվել էր, թուրք խուժանն իր գլխավերևում պահել էր «մարդասպան հայ», «հայկական սուտ», «անբարոյական հայեր» և նմանատիպ այլ վիրավորական պաստառներ:
Այժմ թուրքական կայքերում շարունակում են ավելանալ երեկվա ցույցի վերաբերյալ պաստառների նկարները, հետևաբար` ի հայտ են գալիս ցուցարարների «փայլուն» մտքի նոր «արգասիքները»:
«Այս անգամ Ստամբուլում էինք, հաջորդ անգամ կլինենք Երևանում», «Թուրքի դեմ հանդես եկող «բիջերի» մահը սարսափելի է լինելու»,-ահա ևս մի քանի կոչեր երեկ Թուրքիայի կենտրոնում պարզված պաստառներից:
Բացի այդ, ուշադրություն է գրավում մի լուսանկար (տեղադրված է սույն հոդվածի ձախ հատվածում), որում երևում են եվրոպական արտաքինով երկու կանայք: Նրանցից մեկը մի պաստառ է պահել, որի վրա գրված է. «Բոլորդ հայ եք, բոլորդ` անբարոյական»:
Ահա և այն խոսքերի ապացույցը, որ թուրքը, որքան էլ փոխի իր արտաքինը, մեկ է` մնում է թուրք:
Գևորգ Պետրոսյան
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment