Tert.am. 28-2-2012- Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կարելի է պատերազմի հանցագործ անվանել, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալով` պետքարտուղարը հայտարարել է, որ Սիրիայի ներկայի առաջնորդը համապատասխանում է նման բնորոշման:
«Այնուամենայնիվ, նման մեղադրանքներով Ասադի կամ այլ պետական գործիչների դեմ հանդես գալով մենք սահմանափակում ենք իշխող վարչակարգի անդամներին իշխանությունից հրաժարվելուն ուղղված հնարավոր գործողությունների տարբերակները»,- նշել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում արդեն ամիսներ ընթացող բախումների հետևանքով ավելի քնան 6000 մարդ է սպանվել։
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment