
Tert.am. 28-2-2012- Իրանի նավթի նախարար Ռոստեմ Ղասեմիի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայ-իրանական սահմանին նավթային տերմինալ է կառուցվելու:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը`վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը:
Գործակալությունն ընդգծել է, որ Ռոստեմ Ղասեմիի և Արմեն Մովսիսյանի միջև այսօր ստորագրված համաձայնագրի համաձայն` Հայաստանն Իրանից բենզին, դիզելային վառելիք, կերոսին և ավիացիոն վառելիք է ներմուծելու:
No comments:
Post a Comment