Wednesday, February 8, 2012

Քո ընտրած ճանապարհը փակուղի է. Էրդողանը` Ասադին

Tert.am. 7-2-2012- Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ քննադատության է ենթարկել սիրիական իշխանություններին: «Թուրքիան երբեք չի մոռանա Հոմսի բռնություններն ու արյունահեղությունը, և այդ հանցագործության բոլոր մեղավորները ուշ, թե շուտ պատասխան են տալու Ալլահի առաջ», - ասել է Էրդողանը ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից Էրդողանը պահանջել է հրաժարական տալ, հայտնում է regnum-ը: «Քո ընտրած ճանապարհը փակուղի է: Ազգիդ արյունը բավականաչափ հեղեղել ես: Ինչպե՞ս ես ապրում դրանով: Չե՞ս խղճում քո կողմից սպանված կանանց, ծերերին ու երեխաներին: Ուշքի արի և դադարեցրու արյունահեղությունը», - Ասադին դիմել է Թուրքիայի վարչապետը: Այնուհետև իր կոչը նա շարունակել է արաբերենով, շեշտելով, որ Թուրքիան միշտ եղել է և լինելու է սիրիական ժողովրդի կողքին:

No comments: