Wednesday, February 8, 2012

Դավութօղլուն տարբերություն է տեսնում Ցեղասպանության հարցում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի միջեւ

News.am. 7-2-2012- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում մեկնաբանել է Շվեյցարիայում Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսված հետաքննությունը։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում տարբերություն կա Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի միջեւ։ «Ֆրանսիայում կա 2001-ին ընդունված մի օրինագիծ եւ այժմ աշխատում են այդ օրինագիծը քրեականացնել։ Իսկ Շվեյացարիայում դրությունն այլ է։ Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դեմ կայացված վճիռ կա։ Երբ Շվեյցարիայում օրինագիծն ընդունվեց եւ դատարանի որոշումը կայացվեց, շվեյցարական իշխանությունները դրան դեմ դուրս եկան։ Մենք ականատես եղանք, որ երբ Շվեյցարիայի նախագահը եկավ Թուրքիա, նա խստորեն քննադատեց իր երկրում ընդունված օրինագիծը»,-նշել է Դավութօղլուն՝ հավելելով, որ խնդրի հետ կապված Անկարայում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու համար։ Նշենք, որ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ վերջինս ավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

No comments: