Tert.am. 8-2-2012- Այսօր ԱԺ-ում արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին հարց է ուղղվել առ այն, որ վերջերս ըստ որոշ հրապարակումների, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ասել է, որ Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը, թե «ով է այժմ հիշում հայերի ջարդերը»։
Նախարարը պատասխանել է, որ նախ և առաջ, որևէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց Ցեղասպանությունը բնութագրելու համար:
«Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է «գենոցիդ» տերմինով: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների և մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց «գենոցիդ» տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում»,- ասել է Նալբանդյանը։
Նախարարը հիշեցրել է նաև, որ Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
«Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ և Ցեղասպանություն»,- ասել է Էդուարդ Նալբանդյանը:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment